Հայտնի դարձավ միջմրցաշրջանի ժամանակ «Կրասնոդար»-ի երկրորդ հակառակորդը: Յուրա Մովսիսյանի թիմը հունվարի 18-ին իր ուժերը կչափի ալբանական «Թեումա Դուրրես»-ի հետ:
Ընթացիկ առաջնության առաջին խաղաշրջանից հետո Դուրրես քաղաքի թիմը վստահորեն գլխավորում է ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը և 5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տիրանա»-ից:
Հիշեցնենք, որ իրենց առաջին ուսումնամարզական հավաքի ժամանակ «ցուլեր»-ը կանցկացնեն երկու հանդիպում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 21-ին «Կրասնոդար»-ը կհանդիպի Զապորոժիեի «Մետալլուրգ»-ին:







































