Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը հայտարարել է, որ ռուս հասարակությունը իրավունք ունի արտահայտելու իր անհամաձայնությունը երկրում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, իսկ իշխանությունները պետք է լսեն ցուցարարներին և համապատասխանաբար ճշգրտեն իրենց քաղաքականությունը։
Ռուսաստանյան ուղղափառ եկեղեցու առաջնորդը այս հայտարարությամբ հանդես է եկել «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը միաժամանակ քաղաքացիներին կոչ է արել չտրվել սադրանքների և չքայքայել երկիրը։ «Պետք է կարողանալ արտահայտել անհամաձայնությունը»,- նշել է Կիրիլ Առաջինը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձան։ Ընդդիմադիրները պնդում են, որ ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել։ Փետրվարի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ ռուսաստանյան ընդդիմությունը նոր ցույց նախաձեռնեց։











































