Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է երեկ Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ (2008-2010), բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղի կալանավորումը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաշբուղի կալանավորման շուրջ ծավալվող զարգացումներին.
«ԱՄՆ-ը Թուրքիայի կառավարությանը թափանցիկության կոչ է անում այդ քրեական գործի վարման հարցում։ ԱՄՆ-ը կոչ է անում արդարացի պատասխանատվության ենթարկել այդ գործում ներգրավված բոլոր կասկածյալներին, ինչը կհամապատասխանի միջազգային իրավական նորմերին։ Բնականաբար, դա վերաբերում է նախկին Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղին»։








































