Ռումինական ԶԼՄ-ները երեկ տեղեկացրին, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավտովթարի է ենթարկվել: Միջադեպից անմիջապես հետո Լուչեսկուն և ևս մեկ ուղևոր` մոտ 40 տարեկան մի տղամարդ, տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ պարզ դարձավ, որ մասնագետը ստացել է 7 կողերի կոտրվածք և արյունազեղում` կրծքավանդակի հատվածում:
Ներկայումս ռումինացին գտնվում է բժիշկների հսկողության տակ և մոտակա 5 օրերը կանցկացնի հիվանդանոցոմ, իսկ լիովին ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ:






































