Moo.com տպագրական ընկերությունը հանդես է եկել նոր գաղափարով, ըստ որի՝ ստեղծվում են այցեքարտեր, որոնք ունեն նույն ձևավորումը, ինչ որ այցեքարտերը պահանջողների Facebook սոցիալական ցանցի էջերը:
Այցեքարտի վրա տեղադրվում է Facebook-ի timeline-ի նկարը, ֆոնային նկարը, ինչպես նաև այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են օգտատերերի անունը, զբաղվածությունը, ապրելու կամ աշխատանքի վայրի հասցեն:
Ինչպես և մյուս այցեքարտերի դեպքում, տպագրական ընկերությունն առաջարկում է ներառել այնքան տեղեկատվություն, որքան որ ցանկանում եք։ Դրանք միանգամից վերցվում են Facebook-ի տվյալների բազայից:
Սակայն ի տարբերություն, մյուս այցեքարտերի, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս այցեքարտերի տարբերությունն այն է, որ նույն մարդուն պատկանող տարբեր այցեքարտերը կարող են ունենալ տարբեր ձևավորում:














































