Ինչպես տեղեկացնում է El Pais թերթը, երեկ՝ հունվարի 5-ին, Իսպանիայի իշխանությունները «ռուս-վրացական մաֆիայի» պարագլուխներից մեկը համարվող Կախաբեր Շուշանաշվիլիին համաձայնել են հանձնել Վրաստանին։
Շուշանաշվիլին ձերբակալվել էր 2010 թվականի մարտին՝ Կատալոնիայում, իսպանական ոստիկանության կողմից իրականացված «Յավա» մեծամասշտաբ օպերացիայի շրջանակներում։ Օպերացիայի արդյունքում ձերբակալվել էին նախկին ԽՍՀՄ երկրների շուրջ 20 քաղաքացիներ, որոնց տեղական ոստիկանությունը կասկածում էր «ռուսական մաֆիայի» հետ կապերի մեջ։
Շուշանաշվիլիին էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով Վրաստանը Իսպանիայի իշխանություններին էր դիմել դեռևս 2011-ի ապրիլին։ Ըստ El Pais-ի՝ Վրաստանը «օրենքով գողին» մեղադրում է խարդախության, մեծ չափերի գումար շորթելու և մի շարք այլ հանցագործությունների մեջ։









































