Բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Լիլլ»-ի 25-ամյա հարձակվող Մուսսա Սոուն գտնվում է անգլիական երեք ակումբների ուշադրության կենտրոնում: Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդները հանդիսանում են «Արսենալ»-ն ու «Տոտտենհեմ»-ը, սակայն խաղացողին իրենց կազմ ցանկանում են հրավիրել նաև «Նյուքասլ»-ն ու «Ֆեներբախչե»-ն:
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբի առաջատարներից մեկին չի ցանկանում բաց թողնել 20 մլն ֆունտից պակաս գումարով: «Արսենալ»-ի առավելությունը Ֆրանսիայի առաջնության գործող չեմպիոնի հետ հաջող բանակցությունների փորձն է: Հիշեցնենք, որ 2011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «զինագործներ»-ի շարքերը համալրեց իվուարցի հարձակվող Ժերվինյոն:








































