Ամերիկացի ծնողներն ավելի շատ երկվորյակներ են ունենում: Նոր հետազոտության համաձայն՝ յուրաքանչյուր երեսուն ծնունդներից մեկի արդյունքում երկվորյակ է ծնվում:
Կառավարական զեկույցի համաձայն՝ երկվորյակների ծնվելու մակարդակը, 1980 թվականից սկսած, Միացյալ Նահանգներում մեծացել է 76 տոկոսով: Այդ ժամանակ յուրաքանչյուր 53 ծննդաբերող կանանցից մեկը զույգ էր ունենում:
Daily Mail-ը գրում է, որ փորձագետները ենթադրում են, որ երկվորյակների ծնվելու մակարդակը բարձրացել է ավելի բարձր տարիք ունեցող ծնողների և անպտղության դեմ բուժումներ ստացողների շրջանում։










































