Հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանը US Weekly-ին տված հարցազրույցում ասել է այս տարի սպասվող իր ծրագրերի մասին: Աստղի համար 2011 թվականը բավականին բուռն է եղել. նա նշանվել է, ամուսնացել և բաժանվել և նաև որոշ խնդիրներ է ունեցել իր բիզնեսի ոլորտում: Լրագրողներին Քիմն ասել է, որ 2012 թվականին պատրաստվում է հետևել իր սրտի ձայնին և հետևություն անել 2011 թվականին թույլ տված սխալներից:
«Կարծում՝ ամենալավ դասը, որ սովորել եմ անընդհատ սրտիդ ձայնին հետևելն է, և ես երբեք չեմ դադարի այդ կերպ վարվել»,– հայտնել է Քիմը լրագրողներին`ավելացնելով, որ պատրաստվում է անցյալը թողնել անցյալում և այլևս երբեք հետ չնայել:
Contactmusic.com-ը գրում է, որ անցած տարվա ընթացքում հեռուստատեսային աստղը հիմնականում քննադատության է արժանացել Քրիս Համփրիի հետ իր կարճատև ամուսնության պատճառով:








































