Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում նոր ձեռքբերումներ կատարել, սակայն թիմի երկու խաղացողների` Ռաուլ Ալբիոլին և Էստեբան Գրաներոյին, կարող է հանել տրանսֆերի:
Թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ ձեռնտու առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է բաց թողնել խաղացողներին:
Ալբիոլի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Գրաներոյի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Բլեքբեռն»-ը:












































