Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի` քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը ողջունել է Ադրբեջանի նախագահի կողմից համաներման հրամանագրի ընդունումը:
Ինչպես տեղեկացնում է APA ադրբեջանական գործակալությունը, Քրիստոֆ Շտրասերը Մեհման Մամեդովի, Ջաբար Սավալանի և Նիզամի Շախմուրադովի համաներումը գնահատել է որպես առաջընթաց`քաղբանտարկյալների հարցում:
«Ես շատ ուրախ եմ այդ երեք անձանց ազատ արձակման համար, որոնց անունները առկա էին այն ժամանակավոր ցուցակում, ովքեր համարվում էին քաղաքական բանտարկյալներ: Սա քայլ է` ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը:










































