Երեկ հրապարակվեց WTA-ի նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ կրկին առաջատարի դիրքում է դանիացի թենսիստուհի Կարոլին Վոզնյացկին: Պետրա Կվիտովան, ով հիանալի մրցաշրջան անցկացրեց, առաջատարին զիջում է 115 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վիկտորիա Ազարենկոն:
1-15-րդ տեղերում հանգրվանել են հետևյալ թենիսիստուհիները`
1. Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – 7485 միավոր
2. Պետրա Կվիտովա (Չեխիա) – 7370
3. Վիկտորիա Ազարենկո (Բելառուս) – 6520
4. Մարիա Շարապովա (Ռուսաստան) – 6510
5. Նա Լի (Չինաստան) – 5720
6. Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) – 5585
7. Վերա Զվոնորյովա (Ռուսաստան) – 5435
8. Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – 5250
9. Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա) – 4710
10. Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) – 4580
11. Ֆրանչեսկա Սկյավոնե (Իտալիա) – 3900
12. Սերենա Ուիլիամս (ԱՄՆ) – 3180
13. Կիմ Քլիյստերս (Բելգիա) – 3161
14. Ելենա Յանկովիչ (Սերբիա) – 3115
15. Սաբինե Լիսիցկի (Գերմանիա) – 2879