Բրիտանացի որոշ փորձագետների մոտ տարակարծություն է առաջացել, որ 600 կտավի հեղինակը Ֆրենսիս Բեկոնն է, որոնք նկարիչը նվիրել է իտալացի Քրիստիանո Ռավարինոյին:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Ռավարինոն, որը Բեկոնին ճանաչում է 15 տարի, վստահեցնում է, որ հենց նկարներն են կապ պահում իր և նկարչի միջև:
Մինչդեռ որոշ փորձագետներ կասկածում են այս աշխատությունների ծագմանը: Գեղանկարչության կատալոգի խմբագիր Մարտին Հարիսոնը կարծում է, որ Բեկոնի այս նկարներում հնարավոր չէ գտնել նկարչի ձեռագիրը: Հարիսոնի կասկածն է հարուցում այն փաստը, որ նկարիչը նվեր է տվել այդքան մեծ թվով նկարներ:
Բրիտանացի արվեստաբան Էդվարդ Լյուսի Սմիթը վստահ է, որ նկարները պատկանում են Ֆրենսիս Բեկոնին, սակայն նշում է, որ ոչ բոլոր են լավ արված: Լյուսի Սմիթը պատմել է նաև, որ Բեկոնը Ռավարինոյի հետ իր հարաբերությունները «պաշտոնական չէր համարում» և նրան ոչ բոլորին էր ներկայացնում, քանի որ իտալացին վախենում էր իր ընտանիքի արձագանքից: Արվեստաբանը նաև վստահեցնում է, որ Բեկոնի` Իտալիա կատարած շրջագայությունների ժամանակ նկարչին մշտապես ուղեկցել է Ռավարինոն, և նրանք հաճախ են հանդիպել:
Նկարների հեղինակության հարցը քննարկվելու է Լոնդոնի համալսարանի Կուրտոյի արվեստի ինստիտուտի նիստի ժամանակ՝ 2012 թվականին:








































