«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, օրերս Աֆղանստանում ականի պայթյունից զոհվել է վրացական խաղաղապահ զորախմբի զինծառայող, կապրալ Բեսիկ Նինիաշվիլին։
Նինիաշվիլին խաղաղապահ առաքելություն էր իրականացնում Հիլմենդ գավառում։
Այս դեպքից հետո Աֆղանստանում զոհված վրաց խաղաղապահների թիվը հասավ 11-ի։
Գործակալությունը հիշեցնում է, որ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաց զինծառայողների թիվը այս տարի գրեթե կկրկնապատկվի՝ ներկայիս շուրջ 900-ից հասնելով 1600-ի. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համապատասխան նախաձեռնությանը խորհրդարանը հավանություն տվեց անցած տարվա դեկտեմբերի 20-ին։
Այդպիսով, Վրաստանը կդառնա Աֆղանստանում ամենամեծ ռազմական ստորաբաժանումն ունեցող պետությունը ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներից։









































