Wednesday, 10 06 2026
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ.

Սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ.

Տարեմուտի բարի մաղթանքներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան և ի Սփյուռս:
Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորում ենք 2012 թվականը: Ամանորի շեմին առատացնում ենք նաև մեր աղոթքները` սպասելով մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի ավետիսին, որը ամեն նոր տարվա հետ լցնում է աշխարհը երկնային շնորհներով և բերում պատգամը խաղաղության և մարդկանց մեջ սիրո ու համերաշխության:

Տիրոջ ողորմությամբ 2011 թվականը խաղաղ տարի եղավ մեր ժողովրդի համար: Պաշտպանված եղան մեր երկրի սահմանները, մեր եկեղեցիներից գոհաբանական աղոթք բարձրացավ երկինք: Հայրենիքում և Սփյուռքում մեր ժողովուրդը ջանաց իր կյանքի բարելավման ու ապահովության համար: Վաղվա լուսավոր օրը կերտելու վստահությամբ դիմագրավեց մեր կյանքում դեռևս առկա դժվարություններին, համբերեց նեղությունների մեջ, ապրեց ու ստեղծեց իր իղձերը մարմնավորելու տեսիլքով ու կամքով և արդար հպարտությամբ ի սփյուռս աշխարհի տոնեց 20-ամյակը վերահաստատված մեր անկախ պետականության: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ օրհնեց մեր երկրի շենացման, ազգային և եկեղեցական մեր կյանքի զորացման համար մեր ժողովրդի ներդրած ջանքերը, հանձնառությունն ու նվիրումը:

Լավատեսության այս ոգով, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, դիմավորենք նոր տարին: Մենք ենք 2012 թվականը դարձնելու ձեռքբերումներով և ուրախությամբ լեցուն, մեր խնդիրների վճռման և մեր նպատակների իրագործման օրհնյալ ժամանակ: Քիչ չեն մեր կյանքի հրամայականներն ու անհրաժեշտությունները. յուրաքանչյուրիս ջանք ու նվիրումով, ազգի, Եկեղեցու, Հայրենիքի և միմյանց հանդեպ մեր սիրով ու պատասխանատվությամբ է պայմանավորված մեր կյանքի խաղաղ զարգացումն ու առաջընթացը:

Մեր ամեն քայլում, խոսքում և գործում լինենք միասնական, լինենք արդարամիտ, բարեխիղճ ու գթասիրտ, որպեսզի կարողանանք վերափոխել մեր կյանքը և մեզ ընձեռնված ժամանակը պանծալի ձեռքբերումներով դարձնել գրո արժանի հայոց տարեգրության մեջ:Իրադարձային է 2012 թվականը: Պետականորեն և համազգային շուքով նշելու ենք հայ գրատպության 500-ամյա հոբելյանը: Ֆրանսիայի Սենատում քննարկման է դրվելու, և հույս ունենք, որ վավերացվելու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Եկող տարի մեզ սպասում են նաև Ազգային Ժողովի ընտրությունները` առիթ ամենայն ջանք գործադրելու, որ մեր ժողովուրդը ազատ կամքի արտահայտությամբ առավել զորացնի ամուր հիմերը հայոց պետականության և իր բարօր ու շեն կյանքի: Հզոր ու ծաղկուն Հայրենիքը հույսն ու երաշխիքն է մեր լուսավոր գալիքի, ապահովությունը, բարգավաճումն ու բազմապատկումը մեր ընտանիքների, գրավականը հայրենադարձության, զորեղ կռվանը հայապահպանության, որ Սփյուռքում ապրող հայության սերունդները հարազատության ամուր կապով կապված լինեն Մայր Հայրենիքին և մասնակից` հայրենական կյանքին:

Լավատեսությունը մեր հոգում, մեր ուժերի հանդեպ վստահությամբ ապրենք, սիրելի ժողովուրդ, և հավատանք, որ մեզ հաջողություններ կպարգևի Տերը, Ով հաղթանակով պսակեց մեր անկախ պետականության վերահաստատումը և օրհնեց մեր պետական, ազգային ու եկեղեցական կյանքի ձեռքբերումները:
Տարեմուտի այս հուսառատ պահին, երբ ընտանյաց անդամներով, ընկերներով, բարեկամներով համախմբված դիմավորում ենք Ամանորը, մեր առաջին աղոթքը վերառաքենք առ Աստված և հայցենք, որ խաղաղություն պարգևի աշխարհին, խաղաղ պահի մեզ Հայրենիքում և Սփյուռքում` հավատքով զորավոր, գործով հաղթական: Թող Տիրոջ շնորհներն ու օրհնությունը հեղվեն մեր կյանքին և Իր բարեխնամ առաջնորդությունը լինի մեզ հետ` այսօր և միշտ:
Շնորհավոր նոր տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում