ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը Նոր տարվա ակնկալիքները մեծ իմաստով կապում է հայ անվանի բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծություններից մեկի տողերի հետ`այն է,
Երնեկ, թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր, ու բարին բուն դներ մեր սրտերին:
Իր՝ այսպիսի բանաստեղծական զեղումը նա արտահայտեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Սրանից ավելի մեծ ակնկալիք Նոր տարվա համար չեմ կարող ունենալ»,- նշեց նա:











































