«Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` 2012-ից ունեցած ամենամեծ ակնկալիքն այն է, որ ընդդիմությունը կարողանա վեր կանգնել իր նեղ հատվածապաշտական, կուսակցական շահերից և ընդհանուր նպատակներ հետապնդի: Նման ցանկություն նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Ցանկանում եմ, որ գալիք տարում ընդդիմությունը կարողանա միասնական պայքարել, ինչի դեպքում, համոզված եմ, հաղթանակ անպայման կլինի: Այդ դեպքում հասարակական աջակցությունը ևս ահռելի կլինի, ինչն էլ կարող է բերել իրավիճակի փոփոխության:
Խորհրդարանական ընտրություններից հետո կարող է ձևավորվել մի իրադրություն, երբ քաղաքական դաշտը կտարանջատվի տնտեսականից:
Ցանկությունս ու ակնկալիքս ընդդիմության համերաշխությունն ու միասնականությունն է, բայց ինչպես կլինի` այս պահին մի փոքր դժվարանում եմ պատասխանել, քանի որ մինչ այժմ տեղի ունեցող գործընթացները նման հույսեր չեն ներշնչում: Նախադրյալներ կան, բայց դրանք մեծ չեն»,- ամփոփեց խորհրդարանականը:











































