Այս տարի ցանկանում եմ, որ երկրում հեղձուցիչ մթնոլորտը մի քիչ մաքրվի: « Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, իր մաղթանքը հղեց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը:
Ըստ նրա` նախորդ տարվա միակ ձեռքբերումը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակներն են. դրանք ժողովրդին հոգեկան բավարարվածություն պարգևեցին: Անդրադառնալով կորուստներին` նշեց. «Կորուստներն այնքան շատ են, որ նույնիսկ դժվարանում եմ կոնկրետ նշել, պարզապես ամենամեծ կորուստը այս կառավարության գոյությունն է մեր երկրում: Եթե չունենայինք այս գործող կառավարությունը, ձեռքբերումներ կունենայինք»:
Բագրատ Եսայանը հույս հայտնեց, որ այս տարի ընտրությունները կանցնեն նորմալ, ժողովուրդը կկատարի իր ընտրությունը և երկրում կզգացվի թարմ շունչ:










































