Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը պատմել է, որ Աբու-Դաբիում ընթացող ցուցադրական մրցաշարին պատրաստվել է ամենայն լրջությամբ.
«Բոլոր մրցավեճերն ինձ համար մարտահրավեր են անկախ այն հանգամանքից, պաշտոնական են, թե ընկերական: Սա նոր մրցաշրջանին պատրաստվելու հիանալի հնարավորություն է: Տարեցտարի այս մրցաշարն ավելի ուժեղ է դառնում: Այստեղ տիրում է հիանալի մթնոլորտ, խաղացողները լարված չեն և մրցավեճերից բավականություն են ստանում»,- Ջոկովիչին մեջբերում է AP-ն:








































