Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Տեղեկատվության ազատության ոլորտում 2011թ.-ը նշանավորվեց նախ` օրենսդրական ձեռքբերումներով. Շ. Դոյդոյան

Տեղեկատվության ազատության ոլորտում 2011թ.-ը նշանավորվեց նախ` օրենսդրական ձեռքբերումներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը` ամփոփելով տարվա ձեռքբերումները և կորուստները տեղեկատվության ազատության ոլորտում:

«Մասնավորապես, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի` տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու համար արձանագրության առկայության պահանջը վերացավ»,- նշեց Շ. Դոյդոյանը:

Նշենք, որ ՏԱ գործերով արձանագրություն կազմող մարմինը օրենքով սահմանված չէր, և նախկինում ՏԱ գործերով արձանագրության բացակայության պատճառով պաշտոնյաների դեմ բերված մի շարք դատական հայցեր մերժվել են:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը նաև տեղեկացրեց, որ 2011թ.-ին ԻԱԿ-ը տարբեր պաշտոնյաների դեմ հարուցել է 4 դատական գործ` մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը ոտնահարելու համար։ Ըստ նրա` ԻԱԿ-ն արդեն 32 դատական գործի հեղինակ է։ Այս գործերի քանակը վկայում է այն մասին, որ տեղեկատվության ազատության ոլորտում դեռևս առկա են բազում չլուծված խնդիրներ։

2011թ.-ին ՏԱ ոլորտի մեկ այլ նշանակալի ձեռքբերում է համարում Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնի հիմնադրումը և գործարկումը, որի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիական և համայնքային ծառայողներ 2011թ.-ին հնարավորություն ունեցան բարելավելու տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ իրենց գիտելիքը:

« 2011թ.-ին մեր մյուս ձեռքբերումը ԻԱԿ-ի կողմից ՀՀ 10 մարզպետարանների և ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքերի ստեղծումն ու հանրայնացումն էր»,- նշեց Շ. Դոյդոյանը ` հավելելով, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից 2011թ.-ին ճանաչվեց ՀՀ լավագույն պաշտոնական կայքը։

Տեղեկացնենք, որ 2011թ.-ին ԻԱԿ-ը ներկայացրեց www.GiveMeInfo.am կայքը, որը յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում ներմուծել իր ՏԱ հարցումը և դրան առնչվող բոլոր փաստաթղթերը (պատասխանը, կից փաստաթղթերը) կայք: Արդյունքում ստեղծվում է տեղեկատվության ազատության ոլորտի առավել ամբողջական վիճակագրություն, որին մասնակցում է յուրաքանչյուր ոք: Բացի այդ, տեղեկատվություն տնօրինող պաշտոնյայի ոչ պատշաճ պատասխանը կամ հարցումն անտեսելը հայտնվում է համացանցում` հասարակության ուշադրության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում