Տեկտոնական ակտիվության արդյունքում Կարմի ծովում` Եմենի արևմտյան ծովափի մոտակայքում, առաջացել է նոր կղզի: Այս մասին հաղորդում է CNN-ը` հղում անելով NASA-ին:
NASA-ի արբանյակից կատարված նկարը ցույց է տալիս, որ ջրային մակերեսի վրա ձևավորվել է ցամաք:
Ենթադրվում է, որ կղզին առաջացել է ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում:
Ըստ փորձագետների` նոր կղզիները ձևավորվում են հրաբուխների ժայթքման արդյունքում, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ, սակայն դրանց մեծ մասը անհետանում են երեք տարվա ընթացքում՝ ալիքների ազդեցության պատճառով:








































