Վենեսուելայի արևմուտքում հինգշաբթի օրը ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզատարին, որի հետևանքով հրդեհ է բժռնկվել. ավտոբուսի 12 ուղևորները և երկու մեքենաների վարորդները այրվել են:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, թափված բենզինի պատճառով հրդեհը տարածվել է նաև մայրուղու վրա, ինչի հետևանքով վնասվել են մի քանի այլ մեքենաներ ևս:
Ընդհանուր առմամբ, դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, առվազն 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Դեպքի վայր հասած հրշեջներիին մեծ դժվարությամբ հաջողվել է հանգցնել կրակը: Մայրուղու այդ հատվածն այս պահին փակ է:
Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը փորձում է պարզել վթարի պատճառները:








































