2011 թ. ընթացքում Գյուղատնտեսության նախարարության աշխատանքը գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը գնահատեց «միանշանակ բավարար»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հիմնավորեց, որ անցնող տարվա ընթացքում բավականին դրական քայլեր են արվել, վերջերս նաև կառավարությունում որոշվեց 1 մլն դրամ տրամադրել՝ ազոտական պարարտանյութեր ներկրելու համար:
«Մարդկանց մոտ մի քիչ հույս առաջացավ, որ կարելի է ինչ–որ բան ակնկալել»,- ասաց նա:
Գ. Պետրոսյանի խոսքով՝ 2012-ին լուրջ ծրագրեր պետք է մշակվեն, արտահանումը պետք է խթանվի, իրացման շուկաների խնդիրը պետք է լուծվի, գյուղտոնավաճառները պետք է ավելացվեն քաղաքի տարբեր վայրերում, նաև մեծածախ շուկայի խնդիրը պետք է լուծել, սերմնաբուծության ոլորտում պետք է պարտադիր շարունակել ներդրումները. «Եթե չշարունակեն ներդրումները, անիմաստ կլինի այդքան ծախսը: Լավ քայլերը, հիմքերը դրվել են, պետք է շարունակել, և եկող տարի դրական արդյունքներ կարձանագրենք»:








































