Դոնեցկի «Մետալլուրգ»-ի պաշտոնական կայքն իր այցելուների շրջանում անցկացրեց հարցում` թիմի կազմում դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով: Հարցման արդյունքում լավագույնը ճանաչվոց Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
719 հարցվածներից 294-ը (40.9%) քվեարկել են Կառլենի օգտին: Երկրորդ և երրորդ տեղերում նույնպես հայտնվել են մեր հավաքականի անդամները` Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը` համապատասխանաբար ստանալով քվեների 26.5%-ը և 15.1%-ը:
Հիշեցնենք, որ Կառլենը լավագույնն էր նաև նոյեմբերին:









































