Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեծահասակների մոտ հիշողության կորուստը կապված է, այսպես կոչված, «լուռ կաթվածների» հետ:
Հետազոտությունն անցկացրած գիտնականների խումբը նշում է, որ նման կաթվածների դեպքում ոչ մի նկատելի ախտանշաններ չեն լինում, բայց արդյունքում մահանում են ուղեղի բջիջներ: Ինչպես նաև մեծահասկաների 25 տոկոսն, ըստ հետազոտության, ենթարկվում է «լուռ հարվածների»:
Հետազոտության արդյունքները, որը ֆինանսավորել է ԱՄՆ ազգային առողջապահական ինստիտուտը, հունվարի երեքին կհրապարակվի Neurology ամսագրում:
Գիտնականները նման եզրակացության են հանգել 65 և բարձր տարիք ունեցող 658 տղամարդկանց և կանանց հետ աշխատելուց հետո։ Նրանցից ոչ մեկը նախկինում հիշողության կորուստ չի ունեցել:
Ուսումնասիրվել են բոլոր մասնակիցների ուղեղները, ինչպես նաև ստուգվել են նրանց լեզվական հմտությունների, արագ մտածելու տեսողական ընկալման ունակությունները:
Նրանց ուղեղների նկարները ցույց են տվել, որ մասնակիցներից 174-ը ենթարկվել են «լուռ կաթվածների», ինչը հանգեցրել է հիշողության կորստի։










































