Մոսկվայի Պուշկինի հրապարակում մոտ 300 մարդ է հավաքվել: Նրանք եկել են Справедливая Россия կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարյովի հետ հանդիպելու: Ներկաների մեջ մեծ թիվ են կազմում ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
BBC-ն գրում է, որ ցուցարարները սկզբում որոշել էին ակցիա կազմակերպել ի պաշտպանություն Սերգեյ Ուդալցովի: Ցույցից առաջ Պոնոմարյովը կոչ է արել հավաքվածներին հանդես չգալ պաստառներով և չբղավել լոզունգներ՝ կապված Ուդալցովի հետ:
Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ Պուշկինի հրապարակի ցույցը արտոնված չէ: