Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6.02 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17-ով և կազմել 385.51 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 386.25-388 դրամով և գնել՝ 381-385 դրամով: