Ճապոնիան նախատեսում է ասիական տարածաշրջանում ստեղծել վարկավորման նոր համակարգ՝ Եվրամիության պարտքային ճգնաժամի ազդեցությունից պաշտպանվելու համար: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության իր աղբյուրները, նոր վարկային համակարգը կստեղծվի Հարավարևելյան երկրների ասոցիացիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի արժույթային պահուստների հիման վրա: Նոր համակարգի կառուցվածքի համար որպես օրինակ կծառայի Արժույթի միջազգային հիմնադրամը:
Ճապոնիայի կառավարությունը ասոցիացիայի անդամ մյուս երկրների համաձայնությունը նախատեսում է ստանալ հաջորդ տարվա մայիսին:







































