Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Nabucco գազատարի նախագծի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Դոլեզալը հայտարարել է, որ ոչ մի այլ նախագիծ չի կարող խոչընդոտել Nabucco գազատարի նախագծի իրագործմանը.
«Nabucco գազատարը հանդիսանում է թուրք-եվրոպական բացառիկ նախագիծ, և մյուս նախագծերը ոչ մի կերպ չեն կարող ազդել դրա իրագործման վրա։ Nabucco-ի նախագիծը չի կարելի համեմատել ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի հետ։
Nabucco-ն լավ իրավական բազա ունի նախագծում ներառված բոլոր տարանցիկ երկրների հետ, ինչը դրսևորվում է երկկողմանի և միջպետական համապատասխան համաձայնագրերով։ «Հարավային հոսք»-ը փոխարինող երթուղի է, մինչդեռ Nabucco-ն բացում է նոր միջանցք, որը կդիվերսիֆիկացնի Թուրքիային ու Եվրոպային հատկացվող գազի մատակարարումները»։