Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Հայկական կողմի «ապակառուցողական դիրքորոշման» պատճառով 2011 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները չտվեցին իրական արդյունք։ Բանակցային գործընթացում առաջընթացի գրանցումը «հնարավոր է միայն» հայկական զորքերի դուրսբերումից հետո։
Հայկական զորքերի դուրսբերումը «կարագացնի» կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։ Ներկայիս ստատուս քվոն անընդունելի է, ինչի մասին վկայում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունը։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմամյա գործունեությանը՝ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված»։
Մամեդյարովը հիշեցրել է նաև, որ 2012 թվականի հունվարից սկսվելու է Ադրբեջանի գործունեությունը` որպես ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ։










































