WBC, WBA վարկածով միջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը պատմել է, որ Կառլ Ֆրոչի հետ մենամարտել է ձախ ձեռքի կրկնակի կոտրվածքով: Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկների միջև մենամարտը կայացավ ս.թ. դեկտեմբերի 17-ին և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվեց Ուորդի հաղթանակով:
Ուորդը պատմել է, որ Ֆրոչի հետ մենամարտից մեկ շաբաթ առաջ մարզման ժամանակ վնասել էր ձեռքը, որից հետո Օքլահոմայում կատարած հետազոտման արդյունքում պարզվել է, որ մարզիկը ստացել է ձախ ձեռքի կրկնակի կոտրվածք.
«Ես ուժեղ ցավեր ունեի, սակայն մենամարտը պետք է կայանար: Ամբողջ շաբաթվա ընթացքում ես շատ լարված էի, սակայն գիտեի, որ չեմ կարող մարտը բաց թողնել: Ինձ համար շատ դժվար էր նաև մենամարտի ժամանակ, քանի որ ես ձախլիկ եմ:
Ես այլընտրանք չունեի և հաղթահարեցի ցավը»,- Ուրդին մեջբերում է ESPN-ը:








































