Բոսնիա–Հերցոգովինայի մուսուլմանական, սերբական, խորվաթական կուսակցությունների ներկայացուցիչները եկել են մի համաձայնության, որը թույլ կտա ձևավորել կենտրոնական կառավարման ապարատ:
Ինչպես գրում է BBC-ն, 14 ամիս շարունակ Բոսնիայի քաղաքական ուժերը չէին կարողանում համաձայունթյան գալ:
Համաձայնությունը վերջ կդնի 2010 թվականից սկսված քաղաքական ճգնաժամին: Այն նաև հասանելի կդարձնի Միջազգային արժութային հիմնադրամի և ԵՄ-ի միջոցները:







































