«Ոսկե գնդակ»-ի մրցանակակիրներ Իգոր Բելանովը և Օլեգ Բլոխինը Ուկրաինական Профутбол հեռուստածրագրի ժամանակ հայտնեցին իրենց վերաբերմունքը կանանց ֆուտբոլի նկատմամբ:
«Հնարավոր է` կիասավարտիքներն ավելի կարճ լինեն, բայց ինչպե՞ս կարող ի կինը կրծքով գնդակ կասեցնել: Ես մի քանի հանդիպումներ եմ դիտել. անհավանական գոլեր են խփում: Բայց դա, կարծես, չի ընկալվում: Կինը պետք է կանացի լինի»,- կարծում է Բելանովը:
Բլոխինն ավելացրեց, որ կանայք չեն կարող խլել ֆուտբոլը տղամարդկանցից:
«Դա դեռ ամենավատը չէ: Երբեմն կանայք ծանրաձող են բարձրացնում: Ես, օրինակ, ոչինչ չեմ հասկանում կանանց ֆուտբոլից: Հասկանում եմ` կանայք մեզնից վարտիքներն են խլել, էլի ինչ-որ բան, բայց ֆուտբոլը նրանք չեն խլի: Այնուամենայնիվ կինը տղամարդու հետ չի կարող համեմատվել»:









































