Չինաստանում պայքար է ծավալվում «Չելսի»-ի կոտ դ’ իվուարացի հարձակվող Դիդիե Դրոգբայի տրանսֆերի ձեռքբեման համար:
«Դալյան Աերբին» ակումբը հարձակվողին երեք տարվա պայմանագրի առաջարկ է արել` 30 մլն եվրո տարեկան աշխատավարձով (շաբաթական մոտավորապես 200.000 եվրո): Սակայն սա ֆուտբոլիստի` Չինաստանից ստացված միակ առաջարկը չէ: Անգլիական մամուլի տեղեկացմամբ` մոտ ժամանակներս «Գուանչժու»-ն պատրաստվում է Դրոգբային այնպիսի գումար առաջարկել, որով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ներկայումս ամենաշատը վաստակում է «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո’Օն, ով տարեկան ստանում է մոտ 28 մլն եվրո աշխատավարձ: