Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշա Քադաֆին, քաղաքական ապաստարան է է ցանկանում ստանալ Իսրայելում: Այս մասին հայտնում է Walla կայքը` հղում անելով միջազգային տեղեկատվական ու դիվանագիտական Intelligence Online պորտալին:
Քադաֆիի մահից առաջ նրա աղջիկն՝ իր եղբայրների հետ, Լիբիայից փախել էր Ալժիր, որը Քադաֆիի ընտանիքին քաղաքական ապաստարան էր տրամադրել:
Սակայն Աիշան մտավախություն ունի, որ Ալժիրի ղեկավարությունը չի կարողանա դիմակայել Լիբիայի նոր կառավարության ճնշմանը և, ի վերջո, իրենց ընտանիքին կհանձնի Լիբիային:
Աիշան հայտնել է, որ իրեն ապահով կզգա միայն Իսրայելում, և հուսով է, որ իսրայելական կառավարությունն իրեն թույլ կտա տեղափոխվել ու հաստատավել Սուրբ երկրում:
Նշենք, որ Իսրայելում լուրեր են պտտվում, թե Մուամար Քադաֆիի տատը հրեա է եղել: Եթե այս տեղեկությունը ճիշտ լինի, ապա Աիշան ոչ միայն քաղաքական ապաստարան կստանա, այլ կարող է դառնալ Իսրայելի քաղաքացի:











































