Իտալական «Յուվենթուս»-ի սերբ կիսապաշտպան Միլոշ Կրասիչը, ով այդպես ել չարժանացավ «Ծեր Սինյորա»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի վստահությանը, հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի»:
Daily Star-ը տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստին փոխանակել «արիստոկրատներ»-ի կենտրոնական պաշտպան Ալեքսի հետ: «Յուվենթուս»-ը բրազիլացի խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր դեռևս ամռանը և մինչև հիմա չի հրաժարվել Ալեքսին իր կազմ հրավիրելու մտքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսը «Չելսի»-ի ղեկավարությանը խնդրել էր իրեն տրանսֆերի հանել, որից հետո լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարեց, որ բրազիլացին այլևս չի խաղա «Չելսի»-ում և վերջինիս հեռացրեց ընդհանուր խմբի հետ մարզումներից:









































