ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում Սուրբ Ծննդյան բեմադրության ժամանակ (բեմադրում են Հիսուս Քրիստոսի ծնունդը) լույս աշխարհ է եկել գառնուկ: Ինչպես հաղորդում է The Cincinnati Enquirer-ը, գառնուկը ծնվել է կաթոլիկ Սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25-ին:
Գառան լույս աշխարհ գալուն ականատես է եղել գիշերային պահակը: Ծննդաբերությունը նորմալ է ընթացել: Չի հաղորդվում՝ արդյոք մայրը և իր ձագուկը մասնակցե՞լ են բեմադրությանը:
Նորածնին դեռ անուն չեն տվել, սակայն մտադիր են անվանել Մերի (Merry)` ուրախ:










































