Գերմանիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Ֆիլիպ Լամը France Football-ին տված հարցազրույցում խոսել է Գերմանիայի ընտրանու, ինչպես նաև Իսպանիայի հավաքականի` «Եվրո-2012»-ում ֆավորիտ լինելու մասին.
«Մենք արագ և արդյունավետ հարձակվողական ֆուտբոլ ենք ցուցադրում և հաղթել ենք Բրազիլիայի, Հոլանդիայի պես թիմերի, սակայն կարծում եմ, որ «Եվրո-2012»-ի ֆավորիտն Իսպանիայի հավաքականն է:
Մենք երբեք այսքան երիտասարդ և տաղանդավոր խաղացողներ չենք ունեցել: Տարիներ անց նրանք կապահովեն հավաքականի հաղթանակները»:








































