Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Ազատ տնտեսական գոտիների ստեղծման իրավական բազան արդեն ստեղծվել է. էկոնոմիկայի նախարար

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստում քննարկեց հանձնաժողովի գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, «Մարս» և «ԵրՄՄԳԻ» ընկերությունների տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության ներկայացրած հայտի ընդունման նպատակահարմարությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման իրավական բազան արդեն ստեղծվել է, «Սիտրոնիքս»-ի հայտը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է մասնագետների կողմից:

Նախարարի խոսքով` այսօր սկիզբ է դրվում պրակտիկ փուլին:
«Նախատեսում ենք առաջիկա տարիներին ունենալ 2-3 ազատ տնտեսական գոտիներ, որոնք կունենան ոլորտային հետևյալ ուղղվածությունը` ագրո («Զվարթնոց»-ի հենքի վրա), արդյունաբերական և տեխնոլոգիական («Մարս» գործարանի հենքի վրա), աշխատում ենք ոսկերչության ոլորտի ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ: Հետաքրքրություն կա մասնակիցների և ապագա պոտենցիալ ներդրողների կողմից»,- ասաց Տ. Դավթյանը` շեշտելով, որ ազատ տնտեսական գոտիները հիմնականում ձևավորվելու են օտարերկրյա ներդրումների և արտահանման ուղղվածության նպատակով, և արտոնյալ բիզնեսը չի կարող նորմալ հարկային դաշտից տեղափոխվել այստեղ:

Նախատեսվում է, որ այդ երկու տարածքներում ազատ տնտեսական գոտին կունենա բարձր տեխնոլոգիական, գիտատար և նորարարական արտադրական ուղղվածություն, մասնավորապես` էլեկտրոնիկայի, ճշգրիտ սարքաշինության, դեղագործության, ՏՏ, այլընտրանքային էներգետիկայի և այլ բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում