Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, 2011թ. նոյեմբերի 21-ի դրությամբ, իրանական 1390 թվականին (21.03.2011-20.03.2012) Իրանում ցեմենտի արտահանման պլանն արդեն իսկ կատարվել է 70 տոկոսով։
Իրանական այս տարում գրանցվել է ցեմենտի արտահանման ամենամեծ ցուցանիշն Իրանի ցեմենտի արդյունաբերության 70-ամյա պատմության ընթացքում։
Իրանական այս տարվա 8 ամիսների ընթացքում Իրանն արտահանել է ավելի քան 7 միլիոն տոննա ցեմենտ։ Դա հիմնականում բաժին է ընկել Իրաքին ու Աֆղանստանին։ Հաշվետու ժամանակաշրջանում արտահանված ցեմենտի ծավալի արժեքը կազմել է 450 միլիոն դոլար։
Իրաքից ու Աֆղանստանից բացի՝ իրանական ցեմենտն արտահանվում է նաև Թուրքմենստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ղազախստան, Կատար և Տաջիկստան։
Ցեմենտի արտահանման ցուցանիշով ներկայումս Իրանն աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Իսկ ցեմենտի արտադրման ու սպառման ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը։








































