Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որն ընթացիկ մրցաշրջանում իր ցուցադրած խաղի համար բարձր գնահատականի է արժանացել Ժոզե Մոուրինյոյի կողմից, պահանջում է աշխատավարձի բարձրացում:
Ներկայումս 23-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ում տարեկան վաստակում է 1.8 մլն եվրո և ակումբի ղեկավարությունից պահանջում է այն հասցնել 3.5 մլն-ի: Արգենտինացու պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը: Համեմատության համար նշենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու Կական տարեկան ստանում են 11 մլն եվրո աշխատավարձ:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դի Մարիան «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 14 խաղի` խփելով 4 գնդակ և կատարելով 13 գոլային փոխանցում:






































