Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել Ազատ պետություն կոչվող մարզում: Միմյանց են բախվել միկրոավտոբուսը և անհայտ մակնիշի մի մեքենա: Վթարի հետևանքով երկու մեքենաներն էլ ամբողջությամբ այրվել են:
ՀԱՀ-ում ճանապարհների երթևեկությունը ամեն տարի վատանում է Ծննդյան տոների ժամանակ, երբ միլիոնավոր քաղաքացիներ ուղևորվում են դեպի օվկիանոսի լողափեր: Դեկտեմբերի 1-ից մինչ այժմ ՃՏՊ-ի զոհ է դարձել ավելի քան 800 մարդ:











































