Եգիպտոսի վարչապետ Քամալ Ալ-Գանզուրին դիմել է Մեծ ութնյակի (G8) երկրների ներկայացուցիչներին` խնդրելով տրամադրել խոստացված ֆինասնական օգնությունը` զանգվածային հակակառավարական ակցիայի հետևանքները վերացնելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, G8-ի դեսպանների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտնել է, որ Եգիպտոսը խիստ կարքին ունի օգնության, որը նրան խոստացել էին Դովիլում այս տարվա մայիսին:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին G8 երկրների ղեկավարները Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Կատարի և մի շարք միջազգային կազմակեպությունների, այդ թվում՝ նաև ԱՄՀ-ի հետ միասին, Դոլիվում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշում էին կայացրել Եգիպտոսին, Թունիսին, Մարոկոյին և Հորդանանին տրամադրել 80 միլիարդ դոլար «արաբական գարնան» հետևանքները վերացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու համար:
Ալ-Գանզուրիի խոսքերով՝ մինչ այժմ Եգիպտոսը ստացել է միայն 1 միլիարդ դոլար Սաուդյան Արաբիայից և Կատարից:








































