5 տարի մեկուկես տարեկան որդու հետ սեփական բնակարանում պատանդ պահվող Սոլթ Լեյք Սիթիի բնակչուհին կարողացել է ազատվել Facebook սոցցանցի միջոցով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նախնական տվյալներով՝ կնոջը և երեխային մեկուսացրել էր 33-ամյա Տրոյ Քրիչֆիլդը և նրանց ձեռքից խլել տան բոլոր բջջային հեռախոսները:
Ոստիկանության սերժանտ Ջոն Առնոլդը հայտնել է, որ կնոջը հաջողվել է նոթբուքով թաքնվել տան մառանում և Facebook սոցցանցում գրել, թե ինքն ու որդին կմահանան, եթե իրենց օգնության չհասնեն:
Հաղորդագրությունը կարդացողներից մեկն այդ մասին տեղյակ է պահել ոստիկանությանը:
«Facebook-ը կապի միակ միջոցն է եղել նրա տանը: Այնպես է ստացվել, որ նա կարողացել է այն օգտագործել»,- ասել է Առնոլդը:
Ոստիկանությունը ձերբակալել է Քրիչֆիլդին: Այժմ նա գտնվում է քաղաքային բանտում: