Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Աբխազիայի Հանրապետության տարածքում միացյալ (Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազայի հետ) ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Աբխազիայի ու Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը։
Նշվում է, որ Ռուսաստանի Պետդուման այդ համաձայնագիրը վավերացրել է այս տարվա սեպտեմբերի 22-ին, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հոկտեմբերի 5-ին։ Այս համաձայնագրով Աբխազիայի տարածքում առկա ռուսական ռազմաբազան ապահովելու է Աբխազիայի ինքնիշխանության ու անվտանգության պաշտպանությունը։











































