Friday, 12 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

Ինչու են մարդիկ ուշանում

Համոզված ենք` շատերին կհետաքրքրի այն հարցը, թե մարդիկ ինչու են ուշանում, օրինակ, ժամադրություններից, հանդիպումներից կամ տարբեր միջոցառումներից:

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տարբեր իրավիճակներում մարդու վարքը հասկանալու և գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել դրանց դրդապատճառները, այսինքն` այն հնարավոր պատճառները, որոնք թելադրում են մարդու վարքը: Սովորաբար ընդունված է մտածել, որ մարդու վարքը թելադրվում է նրա բնավորությամբ: Այդպե՞ս է արդյոք իրականում:

«Ժամանակակից հոգեբանությունն այս հարցին պատասխանելիս ընդգծում է, որ այդպիսի մոտեցումը ճիշտ չէ: Իրականում մարդու վարքի վրա, նրա բնավորությունից զատ, ազդում են բազմաթիվ այլ գործոններ ևս, որոնք կոնկրետ իրավիճակի հետ են կապված: Ի՞նչ ասել է «բնավորություն»: Դա մարդու տիպական վարքագիծն է տիպական իրավիճակներում: Բայց տիպական իրավիճակներ որքա՞ն հաճախ են հանդիպում կյանքում: Ամբողջ հարցը դրանում է»,- նշեց հոգեբանը:

Նրա խոսքով` իրականում մենք իրարից շատ տարբերվող իրավիճակներում ենք լինում, և միանման կամ միատեսակ իրավիճակներ պարզապես գոյություն չունեն: Այնպես որ, միևնույն բնավորությամբ մարդը իրարից փոքր-ինչ տարբերվող իրավիճակներում միանգամայն տարբեր վարքագիծ կարող է դրսևորել:

Բնավորությունից բացի, մարդու վարքը պայմանավորվում է բազմաթիվ իրադրական գործոններով: Կյանքը վերացական բան չէ, կյանքը միշտ կոնկրետ իրավիճակներից է բաղկացած:
Հետևաբար այս կամ այն իրավիճակում մարդու վարքը հասկանալու համար հարկավոր է վերլուծել կոնկրետ իրավիճակներում նրա վարքի կոնկրետ դրդապատճառները: Մասնավորապես՝ ուշանալը, ըստ նրա, կարող է պայմանավորված լինել հետևյալ դրդապատճառներով` տվյալ հանդիպումը տհաճ է մարդու համար, և նա ձգտում է խուսափել, ինչի պատճառով էլ ուշանում է: Տիպական օրինակ է ատամնաբույժի մոտ գնալը, կամ քննությանը ամենավերջինը ներկայանալը, քանի որ մարդը գիտի, որ դա տհաճ է: Մյուս հնարավոր պատճառն այն է, որ այդ մարդու մոտ ժամանակի զգացողությունը լավ զարգացած չէ, և նա չի կարողացել ճիշտ հաշվարկել իր գործողությունները և չի տեղավորվել ժամանակի մեջ:

«Մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել դիտավորյալ կերպով ուշանալը: Օրինակ` աղջիկը դիտմամբ ուշանում է ժամադրությունից, որպեսզի ստուգի տղայի ռեակցիան: Մեկ այլ դեպքում ուշացումը կարող է պայմանավորված լինել անփութությամբ, որը ծնունդ է առնում նրանից, որ տվյալ հանդիպումը մարդու համար կարևոր չէ, հետևաբար կարելի է նաև ուշանալ»,- ասաց Հ. Ամիրյանը` հավելելով, թե չի բացառվում, որ մարդն իր ուշանալն անգիտակցորեն կարող է օգտագործել որպես միջոց՝ իր վրա ուշադրություն գրավելու նպատակով: Օրինակ, ըստ հոգեբանի, որոշ ղեկավարներ դիտմամբ սիրում են ուշանալ, որով ընդգծում են իրենց կարևորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում