Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Քաջարանցիները պայքարելու են մինչև վերջ. «Ժառանգություն».

«Ժառանգություն» կուսակցության ակտիվը և մի խումբ բնապահպաններ դեկտեմբերի 24-ին աշխատանքային այցով գտնվում էին Սյունիքի մարզում: Այցի նպատակն էր սատարել մարզի բնակիչների պայքարին ընդդեմ ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման:

Համաձայն վերոհիշյալ որոշման` «բացառիկ գերակա հանրային շահի համար» օտարման ենթակա հողեր են ճանաչվել ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա ևս 4 գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի (շուրջ 600 հա) գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք նպատակային նշանակությունը փոխելուց հետո տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գերեզմանոցների տեղադրման համար:

«Ժառանգության» ներկայացուցիչներն ու բնապահպանները հանդիպումներ են ունեցել Քաջարան, Սյունիք և Արծվանիկ համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը:

Ըստ այդմ` պարզվել է, որ մինչև կառավարության վերոհիշյալ որոշումն ընդունելը համայնքի բնակչության հետ որևէ քննարկում կամ հանրային լսումներ չեն անցկացվել: Բնակիչներն իրենց համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ դեմ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չեն ունեցել: Ավելին` տարիներ շարունակ համայնքի բնակիչները բողոքել են ԶՊՄԿ-ի կողմից Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում մարզի քաղաքների և գյուղերի սոցիալ-տնտեսական ծայրահեղ անմխիթար վիճակի կապակցությամբ, սակայն որևէ անգամ իշխանությունները չեն արձագանքել այդ բողոքներին:

Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են ԶՊՄԿ-ի նոր ծրագրին` ավելի մեծ ծավալով բաց հանքի շահագործմանը և դրա արդյունքում առաջացած թունավոր թափոնների համար հին պոչամբարի ծավալների մեծացմանը, ինչը վերջնականապես Սյունիքի մարզը բնակավայրից կվերածի հանքավայրի ու թունավոր թափոնների գերեզմանոցի:

Բացի այդ` բնակիչներն իրենց բողոքը հայտնել են անտանելի սոցիալական վիճակի առնչությամբ ևս:

Մասնավորապես, Քաջարանի գյուղապետը նշել է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներկայիս ծավալները մի քանի անգամ գերազանցում են խորհրդային տարիների ցուցանիշը, պղնձի և մոլիբդենի գինը միջազգային շուկայում անհամեմատ բարձր է, քան նախկինում, սակայն Քաջարանն ու ամբողջ մարզը Հայաստանի ամենահարուստ, բարեկեցիկ բնակավայրը լինելու փոխարեն այսօր ծայրահեղ աղքատության մեջ են և հայտնվել են լինել-չլինելու հարցի առջև: Այնպես որ` իրենք պայքարելու են մինչև վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում