Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին իր կնոջը` Քոլինին, Ամանորի կապակցությամբ ևս մեկ նժույգ է նվիրել: Այդ մասին հաղորդում է DailyMail-ը:
Ուեյնը գնացել էր իր թիմակից Մայքլ Օոուենին պականող ախոռ, որտեղից էլ ձեռք էր բերել 63.000 ֆունտ արժողությամբ նժույգը: Նժույգների մարզիչ Թոմ Դասկոմբը Ռունիին տեղեացրել է, որ կենդանին մրցավազքերում մեծ ապագա ունի: Սա արդեն երկրորդ նժույգն է, որը ֆուտբոլիստը նվիրում է իր կնոջը:
Բացի Ռունիից Օոուենի ախոռի հաճախորդներն են նաև Նիքի Բատտը, Փոլ Սքոուլզը և Ջոնաթան Վուդգեյթը:








































