Եվրահանձնաժողովի նախագահ Եժի Բուզեկը հիասթափված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով երկրի Վերաքննիչ դատարանի կայացրած վճռից: Այս մասին հաղորդում է ուկրաինական УНИАН գործակալությունը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Գործակալությունը նշում է, որ ըստ Բուզեկի՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դատավճիռն ունի քաղաքական ենթատեքստ:
«Ուկրաինայի իշխանությունների հրապարակավ հայտարարությունները՝ ԵՄ հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ փորձարկվում են ամենօրյա փորձով: Տիմոշենկոյի գործը ապագայի համար հնարավոր ամենավատ կանխատեսումն է»,- ընդգծել է Բուզեկը՝ կոչ անելով երկրի իշխանություններին ավելի գործնական քայլեր ձեռնարկել ժողովրդավարությանը, ազատությանը և օրենքի գերակայությանը իրենց նվիրվածությունն ապացուցելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Կիևի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Պեչորսկի շրջանային դատարանի որոշումը, որով Տիմոշենկոյի համար սահմանվում է 7 տարվա ազատազրկում:











































