Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Սևիլիա»-ի նախագահ Խոսե Մարիա դել Նիդոն նշել է, որ չնայած ինքը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, չի պատրաստվում հրաժարական տալ և այդ պաշտոնում ցանկանում է մնալ հնարավորինս երկար` գիտակցելով, որ այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ ակումբի հեղինակության վրա:
Իսպանական մամուլը նշում էր, որ դել Նիդոն ազատազրկվել է կաշառակերության, անշարժ գույքի հետ կապված մեքենայություններ կատարելու, խարդախության և Մարբելյա քաղաքի բյուտջեի միջոցները հափշտակելու համար:
Դել Նիդոյի ղեկավարությամբ «Սևիլիա»-ն երկուական անգամ նվաճել է Իսպանիայի Գավաթը (2007 և 2010թթ) և ՈւԵՖԱ-ի Գավաթը (2006 և 2007 թթ):








































